ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի կարծիքով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները վտանգավոր են: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վիտալի Բալասանյանը նշեց. «Ցանկացած մարդ, մանավանդ, ուժային կառույցի ղեկավարը, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու, օր հետո ասի՝ ես ընդդիմություն եմ: Դա շատ ամոթ է, ծիծաղելի է: Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը գլուխ չի դնի»:
«Թող հետադարձ հայացք ձգեն, տեսնեն երբ որ պաշտոն են զբաղեցրել, ինչով են զբաղվել, իրենց կերակրատաշտը որն է եղել, թող րոպե առաջ ժողովրդից ներողություն խնդրեն»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը: